Մի քանի սխալներ, որոնց կիրառման դեպքում դժվարությամբ կկայանաք ֆրիլանս պլատֆորմում։

1․ Գինը – Սկսնակ ֆրիլանսերի համար անհրաժետ է պլատֆորմային պատմություն կամ լավ աշխատած աշխատանքային պատմություն, որը արդեն նկարագրել եմ։ Որպեսզի կարողանաք որևէ կերպ տարբերվեք հին ֆրիլանսերներից, ապա սկսեք ցածր գնով։ Սակայն, եթե արդեն ունեք բավականին ծանրակշիռ պատմություն, ապա սխալ կդիտվի, եթե առաջարկեք ցածր գին։ Միջազգային աշխատաշուկայում, սա դիտվում է ոչ թե աշխատանք ունենալու կարիքի համար կատարված քայլ, այլ դիտվում է, որ դուք թերագնահատում եք Ձեր ունակությունները։ Այսպիսով, գնային ստրատեգիան պետք է լինի դինամիկ։

2․ Cover  նամակի շաբլոն – Շաբլոնով ֆրիլանս աշխատանքի համար դիմելը շատ սխալ քայլ է։ Յուրաքանչյուր գործատու աշխատում է նկարագրել իր աշխատանքը, եւ, եթե գոնե 1 հատ լուծում կամ առաջարկ կամ վերլուծություն չեք տրամադրում՝ ուղղված իր աշխատանքին, ապա չեք կարող առանձնանալ մնացած ֆրիլանսերներից։ Շատ անգամ գործատուները տեքստում գրում են բանալի բառ և խնդրում են նամակը շարադրելուց սկսել այդ բառով։ Դրանով ստուգում են, արդյոք կարդացել եք իր ամբողջ տեքստը, թե ոչ։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի տեքստերն են ավելի առաջնային, ապա խորհուրդ կտամ, որ հանդես գաք որպես ֆեյք գործատու։ Այսինքն բացեք մի աշխատանքի թասկ, նկարագրեք Ձեր խնդիրը և սպասեք Ձեր դիմողների նամակներին։ Նամակները վերլուծելուց հետո գտեք Ձեզ համար ամենաբավարարող կառուցվածքը և կրկնօրինակեք Ձեր համար։

3․ Կասկածելի տվյալներ – Ինչքան էլ լինի ֆրիլանս հարթակ, ապա անհրաժեշտ է գրել միայն այն ունակությունների մասին, որոնք իսկապես կարող եք իրականացնել։ Սա հնարավորություն է տալիս, որ Ձեզ վստահեն և հետագայում չեք ունենա գլխացավանք այդ աշխատանքից ազատվելու համար։

4․ Հին աշխատանքներ – Շատ դեպքերում գործատուները խնդրում են, որ հետագայում իրենց ընկերության ինֆորմացիան չցուցադրել որևէ տեղ։ Ես նույնպես ունեցել եմ այդպիսիք։ Սրանք հիմնականում մեծ ընկերություններն են իրականացնում։  Սրանից խուսափելու համար եւս մեկ անգամ առաջարկում եմ ունենալ Ձեր կողմից զարգացրած աշխատանքային պատմությունը։

5․ Պորտֆոլիո – Սա պետք է լինի պարզ կառուցվածքով։ Շատ սխալ է տրամադրել բավականին խառը ինֆորմացիա, շատ լինքեր և շատ գրվածք։ Պարզ օրինակ, իմ կայքը հանդիսանում է իմ պորտֆոլիոն։ Այս կայքում իմ ապագա գործատուն կարող է դիտարկել իմ projects բաժինը, հասկանա իմ ունակությունները, կայքի միջոցով այցելի իմ ֆրիլանս հարթակները, որտեղ եւս ցուցադրված են իմ աշխատանքները, ինչպես նաև իմ աշխատանքների մասին feedbacks-ները։

6. Համապատասխան աշխատանք – Անհրաժեշտ է դիմել այն աշխատանքների համար, որոնց համար ունեք կազմած պորտֆոլիո։ Հակառակ դեպքում Ձեր ժամանակը և ջանքերը սխալ ուղղությամբ կծախսեք։

7․ Քանակը և որակը – Անհրաժեշտ է հայտերը ուղարկել որակով։ Կարող եք, օրինակ, 100 հայտի փոխարեն ուղարկել միայն 10-ը, բայց հստակ ու որակով։

Freelance-dream-big

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI