Գոյություն ունեն տասնյակ ֆրիլանսերների համար նախատեսված կայքեր, որոնցից այսօր կխոսեմ մի քանի հայտնի կայքերի մասին, որտեղ եղել եմ թե՛ որպես ֆրիլանսեր, թե՛ որպես գործատու։

 

Upwork Գործատուները հիմնականում Ամերիկայից, Ավստրալիայից և եվրոպական երկրներից են։ Կայքում գրանցում եք Ձեր պրոֆիլ էջը, որտեղ կարող եք անցնել նաև մասնագիտական տեստ։ Սա հնարավորություն է տալիս դառնալ վստահելի ֆրիլանսեր։
Դրական երևույթներ – մեծամասշտաբ պրոյեկտներ, բազմաթիվ ընկերություններ, գործատուներ։ Այստեղ կարող ես գտնել ոչ միայն ֆրիլանս աշխատանք, այլև դառնալ ռիմոթ աշխատող։
Բացասական երևույթներ – ներկայումս բարդացել է գրանցումը, կայքի կողմից Ձեր պրոֆիլի հաստատումը։ Ինչպես նաև կայքի կողմից պահվում է 20% կոմիսիա մինչև 500 դոլարի սահմաններում։ Մրցակցությունը բավականին մեծ է։

 

Fiverr այս կայքը շատ հարմար է ոչ պրոֆեսիոնալների համար։ Կայքում կարող եք գտնել ոչ պրոֆեսիոնալից մինչև սուպեր պրոֆեսիոնալ ֆրիլանսերների։ Այստեղ, ի տարբերություն upwork-ի Դուք հայտ չեք ուղարկում, այլ պարզապես գրագետ լրացնում եք Ձեր ծառայությունները։ Կայքում գործատուներն են փնտրում Ձեզ, այլ ոչ թե Դուք՝ գործատուին։
Դրական երևույթներ – Աշխատանքը շատ է, կայքը հայտնի է։
Բացասական երևույթներ – Կայքի կողմից պահվում է 20% կոմիսիա։


FreelancerԿայքում գրանցվելուց պետք է հստակ նշել Ձեր հմտությունները, քանի որ դրանից հետո Ձեզ ցուցադրվելու են այն աշխատանքները, որոնց հիմքում ընկած են Ձեր առաջարկած ծառայությունները։ Այս կայքում Ձեզ հետաքրքրող աշխատանքի համար պետք է BID ներդնեք և ճիշտ գնային ստրատեգիա իրականացնել։ Կայքի կողմից պահվում է 10% -12% կոմիսիա։ Անվճար BID -ը քիչ է օգտագործման համար, այդիսկ պատճառով ստիպված կլինեք գնել դրանք։


Peopleperhour Սա բրիտանական կայք է։ Գործատուները Մեծ Բրիտանիայից են, Ամերիկայից և եվրոպական երկրներից։ 650 դոլարից հետո կոմիսիան իջնում է 5 %: Սա միակ էժան կոմիսիա ունեցող կայքն է։ Գրանցվելը բավականին բարդ է։ Անհրաժեշտ է ճշգրիտ ու գրագետ գրանցել Ձեր պրոֆիլը։


GuruԿայքը նմանություն ունի Upwork-ին։ Սա միակ կայքն է, որտեղ ավելի է գնահատվում գրանցված կազմակերպությունների պրոֆիլները, քան հենց ֆրիլանսերների։ Այս կայքում Դուք չեք փնտրում աշխատանք, այլ գործատուներն են փնտրում Ձեր պրոֆիլները։ Կոմիսիան կայքում կազմում է 9%: Կայքում քիչ են կատեգորիաները, որոնցով կարող եք գրանցվել։

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI