Հաջողության հասնելու համար կարևոր է նաև ունենալ “Soft Skills”։
Գործատուները մեծ ուշադրություն են դարձնում նաև այս հմտությանը։

Soft Skills – Հաղորդակցման հմտություն
Ինչպիսի լավագույն մասնագետ էլ լինեք, առանց ճիշտ հաղորդակցման հմտության դուք չեք կարող ճիշտ ներկայանալ, աշխատել, կազմակերպել և արդյունք ցույց տալ։
Որպեսզի կարողանաք կոտրել այդ դժվարությունը, սկսեք քայլեր ձեռնարկել․

1. Աշխատեք լսել

Լսել չի նշանակում արտասանած նախադասությունները պարզապես լսել, այլ ՝ դրանք ըմբռնել, հասկանալ մանրակրկիտ ձևով։
Խնդրեք որևէ մեկին կարդալ ինֆորմատիվ բնույթի մի տեքստ։ Ընթացքում ուշադրությունը կենտրոնացրեք յուրաքանչյուր նախադասության վրա, ինչքան էլ ձանձրալի լինի։ Այնուհետև փորձեք հակադարձել։ Սա հնարավորություն կտա ավելի շատ զարգացնել “ակտիվ լսելու” հմտությունը։ Արդյունքում դուք ինքներդ կտեսնեք, թե ինֆորմացիայի ո՞ր մասն էր ավելի շատ ընկալելի, իսկ որ մասը՝ ոչ։

Ասելիքը հասկացանք, հիմա պետք է մեր կարծիքը կամ գաղափարը ճիշտ կերպով արտահայտենք։

2. Խոսել

Միշտ չէ, որ կարողանում ենք ասել այն, ինչ մտքում պլանավորում ենք։
Որպեսզի պասիվ վիճակից բառապաշարը բերենք ակտիվ վիճակի, ապա օրվա մեջ 1-2 րոպե տրամադրեք վարժություններին։
Օրինակ,
Վերցրեք թուղթ ու գրիչ, սահմանեք 1 րոպե ժամանակ և թղթի վրա ըստ թեմայի սյունակներով նշեք, թե ինչքան բառ կկարողանաք գրել այդ 1 րոպեի ընթացքում։ Աղյուսակները բաժանեք ըստ

-գոյական, ածական, թվական, դերանուն, բայ,մակբայ։

Օրեցօր կտեսնեք, թե ինչքան է շատանում Ձեր արագ արտահայտման բառապաշարը։

Վարժություններից առավել օգնում է միջավայրը։ Ընտրեք այնպիսի միջավայր, ովքեր կարողանում են գեղեցիկ խոսել, հասկանալի ու հետաքրքիր բառապաշար օգտագործել, ինչպես նաև՝ օտար լեզուներով խոսել։

3. Գրել

Բոլորիս սովորեցրել են բարդ ստորադասական նախադասություններով գրել։ Սովորելը, իմանալը ուրիշ է, իսկ կիրառելը՝ այլ բան։
Նամակագրության ժամանակ, այն էլ գործատուներին ուղղված, պետք չէ գրել այդ բարդ ստորադասական հոմանիշներով լի նախադասությունները։
Աշխատեք գրել կարճ և դիպուկ։
Կատարեք հետևյալ վարժությունը․
– Ընտրեք մի գաղափար (օրինակ՝ պետք է մերժեք դիմողին, ով խնդրել էր տպագրել իր հոդվածը), թղթին հանձնեք 10 մերժման տեքստ և ընտրեք ամենակարճը, դիպուկը, գեղեցիկը և հասկանալին։.

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI