Փորձենք հարցերի միջոցով վերհանել, թե ո՞ր փուլում եք դժվարանում առաջ շարժվել.

1. Խուսափու՞մ եք բարդ ֆրիլանս թասկերից, թե հեշտությամբ եք պայմանագիր կնքում դրանց համար և կատարում աշխատանքը:

2. Կարողանու՞մ եք ինքնուրույն զարգացնել ձեր հմտությունները, թե մտածում եք “սա իմ ուժերից վեր է”:

3. Արդյո՞ք ձախողումներից հետո վերջակետ եք դնում, թե շարունակում եք սովորել ու փորձել:

4. Ի՞նչ եք սովորում բացասական կարծիքներից, որոնք լսում եք գործատուներից:

Այս հարցերի պատասխաններից կարող եք հասկանալ, թե ինչպիսի ֆրիլանսեր եք
-Fix Mindset
-Growth Mindset

Օրինակ, գործատուի հետ հանդիպումից ուշանում եք, ձախողվում է ձեր պայմանագիրը և չեք շարունակում աշխատել իր հետ:

 – Որպես Fix Mindset անձնավորություն հակված եք մտածելու, որ “ամենինչ դեմ է ձեզ”:

 – Որպես Growth Mindset անձնավորություն փնտրում եք ուշացման պատճառը և հաջորդիվ չեք ուշանում հանդիպումներից:

Fix Mindset-ը կարող եք զարգացնել Growth Mindset-ի, եթե ունեք կամքի ուժ կամ մոտիվացիա:

Բավականին դժվար է տեղավորվել ֆրիլանսի չգրված օրենքների մեջ, հմուտ կերպով և ճկուն վերաբերվել ցանկացած իրավիճակի փոփոխությանը: Այդիսկ պատճառով ձեզ անհրաժեշտ է մոտիվացիայի աղբյուր:
Օրինակ, ինձ համար հեշտ է այդ փուլում, որովհետև դժվարություններից հազվադեպ եմ կոտրվում ու նաև հաղթահարում եմ դրանք:

Եթե դժվարությունը կարող է ձեզ հետ պահել նպատակին հասնելու ճանապահից, ուրեմն լավ մտածեք նախքան ֆրիլանսեր դառնալը:

Վարժություններ Fix Mindset-ի զարգացման համար:

1. Փորձիր ուսումնասիրել ջանք չպահանջող փոքրիկ հմտություններ:
Երբ հասնում ես Growth Mindset մակարդակի, ապա չես էլ մտածում որևէ նոր բան սովորելու մասին: Ուստի այս փուլը բնորոշ է հենց Fix Mindset անձնավորություններին:
Երբ փոքր-փոքր հաղթահարում ես նոր իրավիճակներ, ապա պատրաստ ես լինում մեծ քայլ կատարելու:

2. Յուրաքանչյուր փոքր հաղթանակի դեպքում վերլուծիր ընթացակարգը: Մտապահիր, թե ինչպես ես հաղթահարել ու նույն ընթացակարգը կամ կամքը դրսևորիր հաջորդ փոքր նոր հմտությունը սովորելիս:

3. Քիչ-քիչ փորձեք դուրս գալ “հարմարավետ գոտուց”:
Համեմատեք ձեր ձեռքբերումները դրանից առաջ ու հետո:
“հարմարավետ գոտուց” առաջ- ձախողումներ, զրոյական հաջողություն, ոչ նպատակային վարք
“հարմարավետ գոտուց” հետո- կամք, փոքրիկ հաղթանակներ, նպատակին հասնելու համար գիտակցված քայլեր:

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI