ՇՐԻ – ԼԱՆԿԱ
Ի՞նչ իմացա Աննայի մասին․

Վեց տարի առաջ, երբ նա հոգնել էր գրասենյակային աշխատանքից ու ցուրտ եղանակներից, որոշեց ֆրիլանս աշխատել Ասիայում, որտեղ արև կա, օվկիանոս, ու արմավենի։ Որոշ ժամանակ մնաց Բալիում, Մալազիայում, Թայլանդում ու գնաց Շրի-Լանկա, բայց լոկդաունի պատճառով չկարողացավ գարնանը վերադառնալ Բալի, ինչպես որոշել էր։ Դրանից հետո որոշեց պատմել՝ որքանո՞վ կարողացավ անհոգ ապրել այնտեղ ու առաջ տանել իր ֆրիլանս գործերը, նմա՞ն էր կյանքն այնտեղ իր պատկերացրածին՝ նստիր արմավենու տակ, խմիր սմյուզիդ ու պրոյեկտներ արա․․․

Պատմելուց հետո դու կիմանաս, թե ի՞նչ իմաստով է ասում՝ «Օ՜, դա Շրի-Լանկան է», և ի՞նչ խորհուրդներ է տալիս այնտեղ նույն նպատակով գնացողներին։

Նախօրոք ասեմ, մի հետևեք այս պատմության շարունակությանը, եթե պատրաստ չեք ճիշտ կողմնորոշվել, թե ի՞նչ կանեք ձեր նոթբուքի հետ, երբ անտառից հանկարծ ձեր առջև դուրս գա փղերի մի ողջ խումբ։

Սկսած կենցաղից, ինտերնետից, մինչև եղանակը, ամեն ինչ այնտեղ փոփոխական է՝ կապված տարբեր տեղավայրերի հետ։

Նախնադար և մոդեռնիզմ։ Սարսռացնող ցուրտ ու թուլացնող շոգ։ Միակ նույն զգացումն ամեն տեղ՝ բնության պարգևած հաճույքն է։
Մինչև համաճարակը տուրիստական վիզա կարելի էր վերցնել 6 ամսով /առաջին ամիսն անվճար, հաջորդ երկուսը 25-ական $, մնացած 3-ի համար՝ 100-ական $։

Կեցավայրի համար Աննան հարմար է գտել չաթ անել տելեգրամով՝ ԱՊՀ երկրներից վաղուց այնտեղ ապրողների հետ, ովքեր հենց իրենք նման առաջարկներ ունեն։ Այս դեպքում նաև լեզվի խնդիր չկա։ Աննան լավ գիտեր, որ ֆրիլանսինգը հիմնականում աշխատանք է, որի ընթացքում նշված ժամկետները հալվում են իրար ետևից, որ աչքդ առավոտյան բացվում է ոչ թե սուրճով, այլ՝ սմարթֆոնի էկրանից հաղորդագրությունների հոսքով, խմբի անդամների գործը տեղից շարժող քո ստեղնաշարի թակթկոցներով, գործատուի անհանգիստ հարցով, թե՝ ո՞ւր է քո վաճառքը կամ մյուսի համբերությամբ սպասելը մինչև այն օրը, երբ կհարցնես՝ «իսկ ո՞ւր է իմ աշխատավարձը»․․․

Արմավենիներ, իհարկե, կային, օվկիանոս ևս, բայց մեդալը երկու կողմ ունի։ Դրանք վայելելն էլ դժվար է տրվում, եթե ճիշտ չես կարգավորում ժամանակդ, կամ գնում ես աշխատելու, բայց ուզում ես հանգստանալ։ Այսինքն՝ պետք չէ շատ պարզ պատկերացնել այն, ինչ ասում են ֆրիլանսինգի մասին, թե՝ աշխատում ես 6-7 ժամ, ստանում հարյուր հազար դրամ։

Ճիշտ կազմակերպվելով տեսնում ես, որ կղզին լի է հետաքրքիր բազմազանություններով, ինչպես նաև՝ շատ են տուրիստներին գրավող տեսարժան վայրերը։ Մի ուրիշ հրաշալ բան է լուսաբացը դիմավորելը Շրի Պադայից։ Այն 2224 մետրով լեռնային բարձունք է, ուխտագնացության վայր, որ սուրբ է համարվում աշխարհի չորս կրոնների կողմից։
Սիգիրյա դժվարամատչելի լեռան գագաթին դեռ ցեյլոնյան ժամանակներից տաճար է մնացել։ 5-րդ դարում այստեղ բերդապարիսպներով կայսերական նստավայր է եղել իր ճեմուղիներով, շատրվաններով․․․ Տեսնել է պետք։
Կուզես՝ ձկնորսների նավակով կգնաս տեսնելու լողացող կետերին ու ծովային այլ կենդանիների, սերֆինգը գրավո՞ւմ է՝ կարող ես հանգիստ սովորել․․․

Աննայի ամենավառ տպավորությունը մնացել է կղզու ճանապարհներին հանդիպած էկզոտիկ բնությունից ու կենդանական աշխարհից։ Ահա իջնում ես հեծանիվից, նոթբուքդ շտապ բացած նստում ես, որովհետև պայմանագրիդ ժամկետը ռիսկային ժամերի մեջ է, ու մեկ էլ հանկարծ՝ անտառից դուրս են գալիս փղերը․․․ «Օ՜, դա Շրի-Լանկան է»,- ինչպես ասում է Աննան։

Այն ինչ դրական է՝ ջերմ օդը, համեղ մրգերը, օվկիանոսը՝ իր չքնաղությամբ, բնությունը, բացի այդ, նրանք, ովքեր հոգնել են խոշոր քաղաքներից, այստեղ կվայելեն նախամարդու հանգիստը։

Այն ինչ բացասական է՝ վճարումները միայն առձեռն, ներվերը հանգստացնելը տեղացիների հետ շփումներից հետո, նաև՝ շատ հանգիստ կարող է բնակարան սողոսկել սողունը․․․

Աննան 5 խորհուրդ ունի նրանց, ովքեր ծրագրում են զբաղվել ֆրիլանսով՝ Շրի-Լանկայում․

1․ Թանկ և վատ է ինտերնետը։ Երբ դրան սովորեք, մնացածը առաջ կգնա։ Գնեք ամենամեծ ինտերնետ փաթեթը։
2․ Երբեք չհավատաք տեղացու՝  «վաղը կանեմ» խոսքին։ Եթե չեք կանգնելու բկին, թե՝ հենց հիմա և այստեղ, ուրեմն ավելի լավ է, չթաթախվեք գործի մեջ։
3․ Աղջիկները ուշ ժամերին դուրս գան միայն ընկերոջ, ամուսնու, ընկերների հետ։ Ամեն ինչ կարող է պատահել, երբ մենակ ես։
4․ Լսեցի՞ք գումարի չափը ․․․ ուրեմն բաժանեք 4 մասի մինչ վճարելը։ Սպիտակ մաշկն այստեղ միլիարդերի խորհրդանիշ են համարում։
5․ Կենդանիները սիրում են մոտիկից շփվել։ Եթե կծեն կամ խայթեն, անմիջապես գնացեք մոտակա պետական կլինիկան պատվաստվելու կատաղության կամ թույնի դեմ։ Դա անվճար է արվում։

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI