Բացի ձեզ ոգեշնչելուց, որ 

– ազատ եք ձեզ պարտադրված գրաֆիկից

– սկսեք աշխատել ինքներդ ձեզ վրա

– դուք լինեք ձեր ղեկավարը

 նաև ներկայացնելու եմ այն ճանապարհները, որոնցով կարող եք գումար աշխատել ինտերնետում, գտնել ֆրիլանս աշխատանք: Այսօր կներկայացնեմ, թե ինչպես ճիշտ գրել նամակները։ Դրանք չեն կարող լինել նույնը, սակայն կան այնպիսի մոտեցումներ, որոնք նախընտրելի է օգտագործել հայտը լրացնելիս։

1․ Երբեք մի օգտագործեք շաբլոն նամակները։
Որովհետեւ գործատուին անհրաժեշտ է, որ դուք խոսեք իր նախագծի մասին։ Վերջիվերջո, սա ֆրիլանս աշխատանք է, որը հետո կարող է դառնալ remote կամ long-term: Այդիսկ պատճառով, ֆրիլանս աշխատանքների համար մի ուղարկեք ստանդարտ ինքնակենսագրական կամ միայն աշխատանքներից օրինակներ, դա ճիշտ չէ։

2․ Նամակում պետք չէ անընդհատ նշել “ես կարող եմ,  ես արել եմ, ես ձեռք բերեցի”։ Ավելի շատ ֆրիլանս աշխատանք առաջարկողին հետաքրքիր է հետևյալ բառերով նախադասությունները “ձեր նախագծի համար առաջարկում եմ” , “ձեր նախագիծը ունի հետևյալ բացթողումները”, “ձեր աշխատանքում կիրառեք այսպիսի քայլեր” “ձեր աշխատանքը կհաջողեմ, եթե” և այլն։

3․ Մեկ նախագծի համար գործատուն ստանում է հարյուրավոր հայտեր։ Ուստի պետք չէ “ջուր ծեծել”։ Եթե կետերով նշել է, թե իրեն կոնկրետ ինչ հանձնարարությունների համար է անհրաժեշտ պայմանագիր կնքել, ապա պատասխանեք դրանց։ Բաց մի թողեք որևէ կետ։

4․ Եթե նշված չէ աշխատանքի ոլորտը, ապա թվարկեք, թե որ ոլորտներում եք աշխատել և ինչ հաջողություններ եք գրանցել նախկին գործատուի աշխատանքներում, ոչ թե ինչ ձեռք բերում ունեք դուք։

5․ Ամենակարևորներից է պորտֆոլիոն անընդհատ լրացնելը։

6․ Եթե ունեք ժամային տարբերություններ, ապա անպայման նշեք, որ դա խնդիր չի լինելու, քանի որ տարբեր աշխատանքներ եք կատարել այդ ժամային գոտում ։

7․ Նշեք, որ պատրաստ եք ֆրիլանս հարթակով վիդեոզանգ կատարելու։ Շատերի համար անհրաժեշտ է, որ խոսեն ձեզ հետ, քննարկեն իրենց հայտը զանգի միջոցով։ Բայց օգտվեք միայն հարթակի զանգելու հնարավորություններից։

8․ Նշեք, թե գործատուն ինչ կարող է սպասել ձեզանից։
– ինչքան ժամանակ կպահանջվի աշխատանքը կատարելու համար
– փուլային տարբերակով ինչ կարող եք առաջարկել իրեն
– պատրաստ եք մասնակցել քննարկումներին որոշ ժամերին կամ միշտ հասանելի եք
– և այլն

9․ Եթե նշված է ոլորտը և դուք չունեք այդ փորձը, ապա բացատրեք, քանի որ այդ ոլորտում նման աշխատանք չեք կատարել, ապա որոշակի զիջումների կգնաք։

10․ Նամակը կտրուկ մի ավարտեք, օգտագործեք best regards կամ դրան համարժեք բառերով։

11․ Գործատուներ կան, որ գրում են բանալի բառեր և խնդրում դրանք տեղադրել նամակում։ Սրանով ստուգում են, արդյոք քննարկել եք իր աշխատանքը, թե ուղարկել եք շաբլոնը։

12․ Վերջում հետաքրքիր հարց գրեք, որպեսզի գործատուն հետադարձ կոնտակտի հնարավորություն տեսնի։

13․ Հնարավորության դեպքում փնտրեք և դիմեք գործատուին իր անունով։ Դրանք շատ հաճախ լինում են նախկին աշխատակիցների թողած feedback-երում։

14․ Երբեք մի ալարեք մանրամասն քննարկել և ուղարկել այնպիսի նամակ, որը գրել եք հատուկ տվյալ գործատուի համար։>

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI