– Շատ ղեկավարներ կարծում են, որ ավելի հեշտ է շփվել աշխատակցի հետ դեմ առ դեմ, քան թե՝ համացանցով կամ հեռախոսով:

– Շատ ղեկավարներ կարծում են, որ եթե աշխատակիցը գրասենյակում է, ապա անդադար աշխատում է: Իսկ հեռավար աշխատակիցը անդադար չի կարող աշխատել:

– Շատ ղեկավարներ կարծում են, որ եթե գրասենյակից ես աշխատում, ուրեմն կարողանում է քեզ վերահսկել:

*****
Սրանք միֆեր են:

Իհարկե կան այնպիսի աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է կատարել գրասենյակից, սակայն հեռավար աշխատանքային ոճը այնքան է զարգացել , որ նույնիսկ վիրաբույժներն են օգտվում հեռավար վիրահատություններից:
*****
Իրականությունը

– Ֆրիլանսերները ամենաուժեղ, ամենակազմակերպված և ամենապարտաճանաչ աշխատակիցներն են: Եթե չլինեն այդպիսին, չեն կարող հարթել իրենց ճանապարհը:

– Եթե գրասենյակային աշխատակիցը կատարում է միայն իր առաջադրանքը, ապա ֆրիլանսերը հանդիսանում է իր մենեջերը, հաշվապահը, HR-ը, կատարողը ….

– Ֆրիլանսերին վերահսկելը շատ հեշտ է: Ընդամենը այս մեկ նախադասությունը՝ “Չե՞ս ցանկանում շարունակել մեր համագործակցությունը” կարող է անմիջապես սթափեցնել ֆրիլանսերին: Ով շատ լավ պատկերացնում է, թե ինչքան դժվար է պայմանագիր կնքելը, և ինչքան հեշտ է պայմանագիր խզելը:

– Ֆրիլանսերը շատ հաճախ ավելի արդյունավետ է աշխատում, քանի որ զերծ է լինում գրասենյակային տարբեր սթրեսներից. աղմուկ, ոչ հարմարավետ աշխատանքային անկյուն, ոչ բարենպաստ մթնոլորտ, տարատեսակ սթրեսային իրադարձությունները …. Այո, գրասենյակային աշխատակիցների մեծ մասը աշխատանքի է ներկայանում արդենիսկ հոգնած: Սրա մասին բարձրաձայնել է Федор Добрянский դեռևս 2009 թվականին:

Շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներում հաստիքային աշխատողների մի զգալի մասը անցնի հեռավար ինքնազբաղ աշխատանքի։

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI