Ինչպիսի սխալներ են կատարում ֆրիլանսերները, որ պատվերներ չեն ստանում կամ էլ գործատուն այլեւս չի դիմում հաջորդ պատվերն իրականացնելու համար։

Սխալների մի քանի օրինակներ, որոնք կատարում են նաև պրոֆեսիոնալ ֆրիլանսերները

1, Հարցեր տալը։ Նախագծի, աշխատանքի կամ պատվերի հրավեր ստանալուց հետո սխալ է անմիջապես հարցնել այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են
– Ինչքան եք վճարելու – Հրավերին մասնակցելուց դուք նշում եք ձեր աշխատանքի արժեքը։ Եվ եթե հրավերը ստացել եք, ապա նշանակում է, որ գործատուն համաձայն է այդ գնով ձեր հետ պայմանագիրը սկսելուն։ Եվս մեկ անգամ հենց սկզբից նրան գնի մասին հարցնելը, պրոֆեսիոնալ չէ։ Ձեր նշած գնի հետ համաձայն չլինելու դեպքում, հենց գործատուն է սկսում բանակցել։ Այսինքն, հայտի ժամանակ կամ էջում նշեք ձեր աշխատանքի գինը, իսկ բանակցությունը, եթե հարկ եք համարում, իրականացրեք իր ծրագրի քննարկումներից հետո։ Որպես մասնագետ դուք պետք է իմանաք ձեր աշխատանքի արժեքը կամ գնային ստրատեգիան, և պետք է դուք դա նշեք, ոչ թե սպասեք քննարկումներին։

-Կազմակերպչական հարցեր – Դրանք քննարկեք իր նախագիծը քննարկելուց հետո։ Կարևոր է հասկանալ նախատեսվող ծրագիրը, պահանջվող հմտությունները, իսկ հետո արդեն՝ դրա կազմակերպչական գործիքները։

2, Մի եղեք ագրեսիվ։ Այս հարթակներում կան տարբեր մշակույթ, դաստիարակություն ունեցող մարդիկ, ովքեր սովոր են աշխատել տարբեր մեթոդներով։ Պետք չէ համոզել, որ ձեր իմացած մեթոդը հաստատ թեթևացնելու է իր աշխատանքը։ Նման խոսակցությունները “լավ բանի չեն բերում”։ Այստեղ հարկ եմ համարում նշել, որ իմ աշխատած որոշ թիմերում տենդենց եմ նկատել, որ խուսափում են տղա ֆրիլանսերների հետ պայմանագիր կնքելուց՝ հենց այդ հատկանիշի համար։

3, Հաճախ օգտագործեք այնպիսի բառեր, ինչպիսիք են շնորհակալություն, խնդրեմ կամ ձեր կարծիքն ինձ համար կարևոր է (չնայած գիտակցելով, որ դրանից ավելի ոչինչ չի կարող խորհուրդ տալ) ․․․
Մի գրեք կամ արտահայտեք այնպիսի մտքեր, որոնք ասում եք պարզապես ասելու համար։ Կամ հարց տալուց եւս մեկ անգամ մտածեք, արդյո՞ք այդ հարցը թիմում հենց գործատուն է լուծելու․․․ այսինքն հարցի հասցեատերը ինքն է , թե ոչ։

4, Հայտերին պատասխանելու ժամանակահատվածը։ Շատ գործատուների համար կարևոր է, թե դուք ինչքան արագ եք պատասխանում իրեն։ Աշխատող բիզնեսների համար արագաշարժությունը իսկապես գնահատվում է։ Եվ եթե դուք մտածում եք, որ մի քանի ժամից կպատասխանեմ, ապա գոնե միջանկյալ նամակով տեղեկացրեք, որ նամակը ստացել եք, պատասխանելու եք օրինակ 1 ժամ 25 րոպե հետո։

5, Մի գրեք այնպիսի խոստումներ, որոնք չեք կարող իրականացնել (Սրա մասին գրել եմ)։

6, Հենց սկզբից գործատուին մի առաջարկեք դուրս գալ հարթակից։ Հասկանալի է, որ հարթակին վճարում եք որոշակի տոկոս, սակայն դա հնարավորություն է տալիս ձեզ կազմելու պլատֆորմային պատմությունը։ Իսկ, եթե ունեք որոշակի պատմություն, ապա կարող եք բանակցել դուրս գալ հարթակից, սակայն սա չի խրախուսվում եւ կարող եք բլոկավորվել հարթակի կողմից՝ ընդհուպ հեռացվեք այնտեղից։

7, Հույս մի դրեք միայն ֆրիլանս հարթակների վրա։ Գրանցվեք և աշխատանք փնտրեք այնպիսի կայքերում, ինչպիսիք են, օրինակ Linkedin-ը, FB Jobs հարթակը, սոցիալական այլ հարթակները և այլն։
Այդիսկ պատճառով ձեր պլատֆորմային լինքերը եւս օգտագործեք այն էջերում, որտեղ գրանցվում եք։

🔰🔰🔰🔰🔰🔰🔰🔰

Եթե իսկապես գտնում եք, որ կան շփման խնդիրներ, ապա մտածեք, թե ո՞ր փուլից սկսած այն ի հայտ եկավ։ Գտեք խնդիրը, աշխատեք ոչ թե մեղադրել, այլ պրոֆեսիոնալ կերպով շրջանցել դրանք։

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI