1․ Անպայման է ճիշտ լրացնել անձնական տվյալները։ Որովհետև հետագայում, եթե անհրաժեշտություն լինի ապացուցելու ձեր ինքնությունը, ապա չի համապատասխանի ձեր ինֆորմացիան հարթակում ունեցած ինֆորմացիայի հետ։


2․ Մեկ IP հասցեով կարող է գրանցվել միայն մեկ հոգի (Սա շատ դժվարություններ է առաջացնում, եթե ընտանիքում կան 2 և ավել ֆրիլանսերներ) ։ Այս դեպքում կարող եք օգտագործել 2 տարբեր IP հասցե և տարբեր համակարգիչներ։ Պլատֆորմային ռոբոտների ալգորիթմը շատ հեշտությամբ է ի հայտ բերում սխալները։ Օրինակ, ես երբեք տարբեր IP-ներով մուտք չեմ գործում իմ ֆրիլանսինգ հարթակները։ Ունեմ 1 ֆիքսված IP:


3․ Պատրաստ լինել նրան, որ պետք է վիդեոզանգերին պատասխանեք։ Այո, ժամանակ առ ժամանակ, որևէ ալգորիթմի փոփոխության դեպքում պետք է պատասխանեք պարտադրված վիդեոզանգերին։ Այս դեպքում էլ անպայման դուք պետք է պատասխանեք դրանց։


4․ Հնարավորության դեպքում հստակ հիշեք ձեր կոնտրակտների մանրամասները, որովհետև շատ դեպքերում վիդեոզանգով դրանց մասին հարցուփորձ են անում։


5․ Եթե ձեզ մերժում են գրանցել, քանի որ հարթակը տվյալ մասնագիտությունների գծով ծանրաբեռնված է, ապա աշխատեք լրացնել ձեր նեղ մասնագիտացումը։ Օրինակ, եթե մարքեթինգի մասնագետ եք, ապա կարող եք գրել b2b մասնագետ։ Այնուհետև, գրանցելուց հետո, ընդլայնել հմտությունները։


6․ Ինչպես նշել եմ, գրել միայն այն հմտությունները, որոնցով կարող եք աշխատել։ 


7․ Բոլոր հարթակները ունեն սպասարկման ծառայություններ։ Շատ հաճախ ավելի ակտիվ են պատասխանում տվյալ ֆրիլանսինգ կայքի ֆեյսբուքյան հարթակի միջոցով։


8․ Եվ վերջում, գրանցվելուց առաջ կատարեք որոնում և ուսումնասիրեք ձեր մասնագիտություններով գրանցված ու հաջողված ֆրիլանսերների հաշիվները։ Վերլուծեք, թե ինչը կարող է հանդիսանալ իրենց հաջողության գրավականը։ Եվ ձեր էջը կառուցեք՝ հիմք ընդունելով ձեր վերլուծությունը։

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI