Իրականում այնպես չէ, որ ընտրելով ֆրիլանս աշխատելաոճը դուք հայտնվում եք դրախտում։ Այս ոճը նույնպես ունի իր բարդությունները։ Ահա մի քանի տարբերություններ, որոնք առանձնացրել եմ Ձեզ համար․

1․ Ֆրիլանս համագործակցության դեպքում դուք կարող եք հեշտությամբ խզել պայմանագիրը, եթե պատվիրատուն կամ գործընկերը ունեն ձեզ համար ոչ հաճելի վարքագիծ։ Սա չեք կարող անել գրասենյակային աշխատանքում։ Այնտեղ համակերպվում եք և համակերպվում։ Չնայած, սկսնակ ֆրիլանսերի վարքագիծը նման է գրասենյակային աշխատողի վարքագծին 🙂

2․ Ֆրիլանս համագործակցության դեպքում աշխատանքային և անձնական ժամանակի սահմանազատումը շատ դժվար է իրականացնել։ Այնինչ գրասենյակային աշխատանքում կա հստակ աշխատանքային ժամ։

3․ Ֆինանսական հարցեր։ Գրասենյակային աշխատանքում
վճարվում ես ժամաքանակի համար։ Իսկ ֆրիլանս աշխատանքներում վճարվում ես կատարված աշխատանքի համար։

4․ Ֆրիլանս աշխատանքներում դու ինքդ ես հարթում քո հարցերը։ Այսինքն դու հանդիսանում ես քո ղեկավարը, HR-ը, աշխատողը ․․․ Իսկ գրասենյակային աշխատանքում դու միայն աշխատողն ես։

5․ Ազատություն։ Ֆրիլանս աշխատելաոճը հնարավորություն է տալիս ընտրել քո աշխատատեղը, աշխատաժամանակը, գործընկերոջը, աշխատանքը և այլն։ Իսկ գրասենյակային աշխատանքն ունի հստակ ընդգծված պայմաններ։

6․ Ֆրիլանսերը ինքնակազմակերպվող ու նախաձեռնող է, իսկ գրասենյակային աշխատողը՝ կատարող աշխատակից է։

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI