1. Լեզվի ոչ բավարար իմացությունը
Սա լրջագույն խնդիր է գործատուների համար։ Ոչ native, բայց գոնե միջինից բարձր պետք է տիրապետել այն լեզուներին, որոնց շնորհիվ կարող եք ընդհանուր քննարկումներ իրականացնել (Բացառություն է writing աշխատանքները)։
Դե ամենապահանջվածը անգլերենն է։ Բացի գործատուից, թիմի անդամները լինում են տարբեր երկրներից, ուստի պետք է նաև կարողանաք շփվել բոլորիդ հարմար լեզվով։
Նշեմ, որ ի տարբերություն հայկական մտածելակերպի, օտարերկրացիները երբեք չեն ծաղրում ձեր գիտելիքները։ Գեղեցիկ կերպով կարող են ուղղել արտասանած բառը։ Բայց խորհուրդ կտամ միշտ կատարելագործվել։


2․ Աշխատանքի որակը
Մեր աշխատաշուկան կարող է դառնալ գրավիչ, որովհետեւ կարող ենք մրցակցել, օրինակ, ամերիկացու, ռուսի, եվրոպացու հետ։
Շատերն են հասկանում, որ մեր որակը բարձր է՝ հնդկական չէ, իսկ գինը ոչ ամերիկյան է և ոչ էլ՝ հնդկական։
Գործատուների համար հիանալի է ունենալ որակով և միջին վարձատրությամբ աշխատողներ։

3․ Գործատուին անմիջապես չպատասխանելը
21-րդ դարում կան տարբեր ծրագրեր, որ, եթե նույնիսկ համակարգչի մոտ չես գտնվում, ապա կարող ես ստանալ նամակը և գոնե մի քանի նախադասությամբ պատասխան ուղարկել՝ ցույց տալով, որ դու “տեղում ես”։ Ուստի, խորհուրդ եմ տալիս “մատերի արանքով” չնայել սրան։

4․ Ինքնագործունեությամբ զբաղվելը
Եթե չեք հասկանում հանձնարարությունը, ապա ավելի լավ է նորից հարցնել կամ հետաքրքրվել թիմի այլ անդամներից։ Քանի որ
հաճախ աշխատող բիզնեսները ժամանակ չունեն վատնելու և սպասելու, թե դուք երբ կկարողանաք հունի մեջ ընկնել։

5․ Շփումը
Սա էլ է շատ կարևոր։ Որևէ գործատու չի սիրում երկար սպասել ձեր հետ անցկացվող քննարկումներին։ Ուստի, հնարավորության դեպքում ժամադրվեք կամ հստակ ժամեր սահամանեք, որ կարողանաք լիարժեք ընդգրկվել թիմային քննարկումներին։

6․ Tracking հավելվածից խուսափելը
Շատ գործատուների համար սա հանդիսանում է վստահության գործիք։ Սրանով կարողանում են տեսնել, թե ինչ եք կատարել, ինչքան ժամանակ եք ծախսել։ Ուստի, հենց սկզբից պետք չէ բարեխոսել եւ անցնել ֆիքսված աշխատանքի։

7․ Գինը
Անպայման պետք է կիրառեք գնային ստրատեգիա։ Պետք է լիարժեք վերլուծել թե ի՞նչ հմտություններ ունեք ու այդ հմտությունները ի՞նչ մակարդակում են։ Շատ եմ նկատում, երբ մեր հայ ֆրիլանսերները չունենալով փորձ, լինելով սկսնակ, իրենց երազած գինն են առաջարկում։ Բայց չէ՞ որ այդ երազած գնին պետք է հասնել հմտանալով, փորձով ու որակով։

8․ Շատ պատվեր վերցնելը
Սա շատ է անհանգստացնում գործատուներին։ Եթե իսկապես չեք կարողանալու հասցնել ոչ միայն կատարել աշխատանքը, այլև շփվել թիմի հետ, ապա մի վերցրեք հաջորդ պատվերը։

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI