1. Հստակ որոշեք, թե ինչպիսին պետք է լինի ձեր մասնագիտական պորտֆոլիոն։ Մտածեք, թե որ աշխատանքն է ձեզ համար ավելի հետաքրքիր, թե ինչն է ձեզ մոտ ավելի լավ ստացվում եւ խորացեք հենց այդ ուղղությամբ։ Ինչքան նեղ մասնագիտացում ներառեք ձեր պորտֆոլիոյի մեջ, այնքան ավելի քիչ կլինի մրցակցությունը։ Օրինակ, եթե դուք դիզայներ եք, ապա կարող եք գրել գրաֆիկական դիզայներ, լոգո դիզայներ կամ վեկտորային լոգո դիզայներ։ Սա կօգնի ավելի հեշտ աշխատանք գտնելուն։ Օրինակ, գործատուն շատ հաճախ փնտրում է ոչ թե Sales specialist այլ Shopify specialist, B2B specialist, Ads specialist և այլն (Ես սկզբում հենց ընտրել էի նեղ մասնագիտացում, իսկ հիմա ընդլայնում եմ)։


2․ Մասնագիտացումը հստակ որոշելուց հետո, կոնկրետացրեք, թե ո՞ր ոլորտներում կցանկանաք համագործակցել։ Հասկանալի է, որ սկզբում վերցնելու եք տարբեր ոլորտներից աշխատանքներ, բայց երբ արդեն ունենաք կողմնորոշված ոլորտ, նաև՝ կատարված աշխատանքներ, ապա հենց այդ ոլորտի ներկայացուցիչների հայտերը լրացրեք, քանի որ հավակնությունը ավելի մեծ է, որ ձեզ կընտրեն, իսկ դուք կշրջանցեք մրցակցությունը, քանի որ դուք նեղ մասնագետ եք ձեր ներկայացրած ոլորտում։
Սա հնարավորություն կտա գործատուներին, որ ձեզ տարբերակեն այլ ֆրիլանսերներից։


3․ Հստակ գրանցվեք 1 կամ 2 ֆրիլանս կայքերում, ոչ ավելին։ Քանի որ ձեր աշխատաժամանակը ավելի օգտակար կանցկացնեք, կհավաքեք ավելի շատ review-ներ, ավելի շատ աշխատանքային պորտֆոլիո։ Գրանցվելուց հետո անպայման է գրագետ լրացնել նամակները և անպայման յուրաքանչյուրի հայտում որոշակի առաջարկություններ եւ վերլուծություններ կատարել։ Սրա մասին գրել եմ։


4․ Առաջին ամիսներին գործատուներին դժվար է համոզելը, սակայն հետեւողական աշխատանքը օգնելու է հասնել հաջողության։ Դրա համար սկսեք ցածր գնից, այնուհետև ավելացրեք այն։ Այս կետի համար առանձին գրել եմ։


5․ Առաջինիսկ աշխատանքների դեպքում անհրաժեշտ է ինքնակազմակերպվել։ Կարգավորել ժամային պահանջները, լինել խիստ ինքներդ ձեր նկատմամբ, “մատերի արանքով” չնայել եւ միշտ ինքնավերապատրաստվել։ Ամենացավոտ կողմերից է, երբ ֆրիլանսերը անտեսելով այդ ամենը խախտում է դեդլայնը։ Դա բիզնես է, որի ղեկավարը, HR-ը, project manager-ը դու ես։ Եվ յուրաքանչյուրի թերացումից հետո, պետք է վերլուծես, թե որ մասնագետի աշխատանքն էր կաղում քո գործերում։


6․ Նույնիսկ մի ծուլացեք ամենափոքր քայլերում։ Դա կլինի cover նամակ գրելը, թե ամբողջ աշխատանքը ավարտին հասցնելը․ նույն պատասխանատավությամբ մոտեցեք այդ ամենին։


7․ Եղեք մի փոքր էլ դիվանագետ։ Ֆրիլանս աշխարհում շփվում են տարբեր մշակույթ, դաստիարակություն, կրթություն և փորձ ունեցող մարդիկ։ Անհրաժեշտ է շփման մեջ լինել ավելի պարզ։ Եթե չեք հասկացել հանձնարարությունը, ապա անհրաժեշտ է դիմել այնպես, որ գործատուին չհոգնեցնեք (սրա մասին առանձին կգրեմ)։ Իսկ եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում լեզու գտնել գործատուի հետ, ապա աշխատեք բերել գործընթացները այն ավարտին, որ իրարից հարգանքով հեռանաք (Սա անխուսափելի է)։


8․ Ամենակարևորը- աշխատեք դառնալ պրոֆեսիոնալ։

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI