Upwork-ով գրանցվելը բավականին բարդացել է:
Շատերը չեն անցնում վավերականացումը ու այս քայլերը մոտ 80 տոկոսով կօգնեն հաղթահարելու դժվարությունները:

Նախկինում ընդամենը գրանցվում էին և սկսում հայտեր ուղարկել:

Բայց այսօր արդեն բավականին շատացել են գրանցվողները: Ըստ հարթակի տվյալների ամենօրյա դիմումների քանակը անցնում է 10 000-ը:
Բնականաբար այսքան գրանցման դիմումները չեն ֆիլտրվում աշխատակիցների կողմից: Սկզբում ֆիլտրում են արհեստական բանականության միջոցով, այնուհետև աշխատակիցների միջոցով:

Իսկ եթե հաջողվել է գրանցվել հարթակում, ապա պետք է 60 օրվա ընթացքում ակտիվ պահել օգտահաշիվը, հակառակ դեպքում ստիպված կլինեք նորից անցնել վավերականության փուլերը:

Ինչ է հարկավորել անել, որպեսզի ստանաք հաստատումը.


1. Էլփոստ – Թվում է, թե ինչ խնդիր կարող է առաջացնել այն, սակայն քանի որ արհեստական բանականությունն է ստուգում, ապա, ըստ ալգորիթմի, հաջորդ ստուգման փուլ են ուղարկում ավելի հաճախ այն էլփոստերը, որոնք բիզնես էլփոստեր են: Սա միանշանակ չէ, սակայն ընտրության պարագայում առաջնահերթություն են տալիս վերջիններին:

2. Կատեգորիա – Պետք է ընտրեք 1 կատեգորիա, այնուհետև 4 ենթակատեգորիա: Նախընտրությունը տալիս են այն անձանց, ովքեր կարող են առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք ընդգրկում են ծառայության ավելի շատ ենթակատեգորիաներ: Նշանակում է պետք է լրացնել 4-ը:

3. Հմտություններ – Պետք է լրացնել 10 հատ: Իսկ ինչպես հասկանալ, թե ինչ բանալի բառեր օգտագործել: Այս դեպքում պետք է ուսումնասիրեք այլ հաջողված ֆրիլանսերների հմտությունները, լրացրեք հենց այդպիսի հմտություններ:

4. Այս հարթակում նախընտրություն չեն տալիս սկսնակներին: Ուստի հմտության մակարդակը նշեք սկսնակից բարձր:

5. Նկարը – Նկարը պետք է լինի ձերը կամ ընկերության նկարը: Ինտելեկտուալ բանականությունը շատ խելացի է և կարողանում է հասկանալ նկար է այն, թե՝ որևէ ծրագրով պատրաստված պատկեր:

6. Առանձին գրել եմ, թե ինչպես պետք է գրել ձեր պրոֆիլը, պորտֆոլիոն:

7. Գինը – Այս հարթակում շատ կասկածելի է թվում, երբ գրանցվում եք էքսպերտ, սակայն ցածր գին եք առաջարկում: Դրա համար անհրաժեշտ է գրանցել ձեր հմտություներին համապատասխան գինը: Այն կարող եք հետագայում էլ թարմացնել:

8. Մասնագիտություններ կան, որոնցով շատ շատ են գրանցվում: Այս դեպքում էլ եթե մերժում եք ստանում, ապա պետք է սպասել 1 շաբաթ, 2 շաբաթ կամ 1 ամիս ու նորից փորձել, մինչև կգտնվի ազատ պատուհան և ձեր գրանցումը կսկսեն ուսումնասիրել:

Եթե այսքանից հետո ստանում եք մերժում, ապա մի հուսահատվեք: Այս դեպքում ենթակատեգորիաները դառնում են 10 հատ: Դրանք եւս լրացրեք և ուղարկեք հաստատման: Եթե նորից եք մերժում ստանում, ապա անցեք upwork redianess տեստը և նորից ուղարկեք հաստատումը:

Այս կետերը ցուցված են հենց հարթակի կողմից: Ուստի, կարծում եմ հետեւելով դրանց, անպայման կստանաք գրանցման հաստատումը:

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI