Միջազգային աշխատաշուկայում հաճախ են շրջանառում այն միտքը, որ ֆրիլանսերները պետք է ունենան որոշակի որակներ:
Ըստ այդ մտքի է, որ միջազգային համագործակցությունների ընթացքում անհրաժեշտություն է առաջանում բազմազգ թիմերի անդամներին զտել ոչ միայն ըստ պրոֆեսիոնալների, այլև՝ պահանջված որակների:

Չգրված օրենքներով ֆրիլանսերի անձնական որակները հետևյալներն են.

1. Ֆրիլանսերը պետք է կառավարի իր ժամանակը

Ժամանակի կառավարման գործիքներից մեկը To Do լիստն է՝ ամենահասարակը, ամենապարզը ու ամենակարևորը։ Դեռևս որևէ աշխատակից բանավոր ստացած իր հանձնարարությունների ժամանակը չի կարողացել ճիշտ կառավարել, սակայն նշելով կատարվելիք աշխատանքները և տրամադրվող ժամանակը, դու կարողանում ես հստակեցնել, թե գործի ո՞ր հատված վրա ես շատ ժամանակ ծախսում, ըստ որի էլ,  գտնում ես լուծումներ կրճատելու այն:

Արդյունքում ունենում ես ավելի քիչ ժամանակում կատարված աշխատանք։

Ֆրիլանսինգում գործընկերներդ կարող են տարբեր ժամային գոտիներում լինել։ Սա հնարավորություն է տալիս աշխատել բազմաթիվ պրոյեկտների վրա։

Աշխատող բիզնեսներում շատ է գնահատվում ժամանակը։ Այդ պատճառով նրանց համար նույնիսկ պահանջված են Ձեր ունեցած փոքրիկ հմտությունները։

2. Ընդունակ-ֆրիլանսեր

(Սա ավելի շատ շրջանառվում է ռուսական աշխատաշուկայում)
Շատ գործատուներ համագործակցում են այնպիսի որակներ ունեցողների հետ, ովքեր ունենալով քիչ հմտություններ և գիտելիքներ, կարողանում են կարճ ժամանակում սովորել և դառնալ թիմի համար պահանջված անդամ:

3. Սովորելու/զարգանալու ձգտում ունեցող ֆրիլանսեր

Սա կարևորագույն հատկանիշներից է: Տեխնոլոգիական զարգացումները այնքան արագ են փոփոխվում, որ եթե չես սովորում նորը և  վերապատրաստվում, ապա դառնում ես ոչ պահանջված:

4. Ազնիվ և վստահելի ֆրիլանսեր

Սրանք որակներ են մ, որոնք նկատելի են դառնում ժամանակի ընթացքում: Հավատացնում եմ, որ այս որակների դեպքում ֆրիլանսերից դառնալու եք հեռավար աշխատակից: Սրանց շնորհիվ ունենալու եք լավ գնահատականներ և նոր պայմանագրերը ձեզ հետ ավելի հեշտ են կնքելու:

5. Մոտիվացիա

Կազմակերպության աշխատողները նրա մրցակցային առավելության գլխավոր աղբյուրն են և նրանցից է ուղղակիորեն կախված կազմակերպության գործունեության արդյունքը: Գրեթե բոլոր ընկերություններում կան աշխատակիցներ, որոնք ոչ այնքան արդյունավետ են աշխատում: Գործատուն ստիպված է լինում ամեն ամիս նրանց աշխատավարձ վճարել ճիշտ այնպես, ինչպես լավ աշխատողներին, որով ապամոտիվացնում է արդյունավետ աշխատող մյուս աշխատակիցներին, ովքեր անարդար են համարում իրենց նկատմամբ վերաբերմունքը և իմաստ չեն տեսնում արդյունավետ աշխատելու մեջ, ինչն էլ ռիսկային է, քանի որ նրանք էլ կարող են համալրել ոչ արդյունավետ աշխատող աշխատակիցների շարքերը:

6. Հոգեբանական համատեղելիությունը

Ֆրիլանսերի համար այս կետը երկրորդ պլանում է:

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI