Ֆրիլանսը հեռավար աշխատելաոճ է, որը կյանքի նոր որակ է ստեղծում նրա համար, ով չի ուզում ապրել ամենօրյա լճացված առօրյայով․ արթնանալ՝ մտածելով գործից ուշանալու, պատշաճ հագուստի, տրանսպորտից օգտվելու, աշխատավայրում ունեցած կոնֆլիկտների, ժամավաճառության, ընդմիջմանը սնվելու, ղեկավարից կախման մեջ գտնվելու, սեփական նախաձեռնության կիրարկման անհնարինության, ոչ ոգևորող, մեխանիկական գործունեության, նպատակների ու հնարավորությունների անհամատեղելիության, հարազատների, ընկերների, ճամփորդելու կամ հետաքրքրող ժամանցի ու զվարճանքի համար ոչ միայն ընտրած ժամանակը, այլև՝ անհրաժեշտ գումարը չունենալու․․․ մասին։

Ճիշտ կազմակերպված ֆրիլանս աշխատանքը վերջ է դնում և փակում սթրեսային ու կոնֆլիկտային այս ողջ ռիսկերի ճանապարհը, բարելավելով ձեր կյանքի որակը, որովհետև՝

·         Ապահովում է աշխատանքային ազատ գրաֆիկ՝ աշխատելու ձեզ հարմար ժամին, հարմար ու հաճելի վայրից։ Դուք եք տնօրինում ձեր ժամանակը /Գուցե նախընտրում եք գիշերայի՞ն ժամը, վաղ առավո՞տը, գուցե՞ բնության մեջ, կամ՝ փաբի՞ց եք ուզում աշխատել, իսկ գուցե մի ա՞յլ երկրից, կամ՝ հարմարավետ մի ա՞յլ վայրից․․․ /

·         Ինքներդ եք դառնում աշխատանքի ձեր ղեկավարը, այն կանոնակարգողը, ծրագրավորողը, ոչ մեկին պատասխան չեք տալիս կամ թույլտվություն հարցնում թե՛ բացակայության, թե՛ ձեր նոր գաղափարները ներդնելու և այլնի համար։

·         Տնտեսում եք գումար՝ տրանսպորտից չօգտվելու, աշխատանքին հարմար հագուստ չգնելու, փոխհարաբերություններ չկարգավորելու և այլնի համար։

·         Ունենում եք կայուն աշխատանք՝ ձեր աշխատավայրը փակվելու, հաստիքը կրճատվելու և այլ վախերի փոխարեն։

·         Կարող եք աշխատել ճամփորդելով, դրանք զուգահեռելով աշխարհաճանաչողության հետ։

·         Հնարավոր է դառնում ծանոթ լինել այլ ազգերի մշակույթներին, ավանդույթներին, խոհանոցին, կյանքին ու կենցաղին, ձեռք բերելով նոր ծանոթություններ։

·         Աշխարհը բաց է դառնում ձեր առջև՝ նոր հետաքրքրություններ զարգացնելու, հմտանալու, սիրած թեմայի շուրջն աշխատելով բավականություն ստանալու համար։

·         Հնարավորություն է ընձեռվում ֆինանսապես ապահովված լինելու։ Ինքներդ եք որոշում՝ ինչքա՞ն գումար աշխատեք կամ՝ ինչքանո՞վ բավարարվեք։

·         Ֆրիլանսով զբաղվելը քայլ է՝ սեփական գործն սկսելու, կարիերիա ստեղծելու, նույն տեղում չդոփելու և ավելի առաջ գնալու համար։

Այնուամենայնիվ, գրավիչ շատ կողմերից բացի հեռակա այս աշխատելաոճն ունի իր պահանջները, ինչպես՝

·         Բարոյահոգեբանական որակներ ու մտքի ճկունություն/պետք է լինել կարգապահ, պատասխանատու, վստահելի, ազնիվ, նախաձեռնող, նպատակասլաց, կամային․․․/

·         Գիտելիքների բազա/օտար լեզվի իմացություն, մասնագիտական հմտություններ, վեբ կայքերից, էլ․տեխնիկայից օգտվելու իմացություն․․․/

Բացասական կողմերը

·         Դուք եք վճարողը աշխատանքին անհրաժեշտ ամեն ինչի համար /տեխնիկայի ձեռքբերում, աշխատավայրի կահավորում, վերապատրաստում, առանց գործուղման ճամփորդություն․․․/

·         Այժմ դուք եք ձեր աշխատանքն ու առօրյան իրար հետ ներդաշնակ դարձնողն ու հավասարակշռողը, որը ձեզանից լրացուցիչ էներգիա ու ուշադրություն է պահանջում

·         Դուք եք գտնում ձեր գործատուին, գործընկերներին, հաճախորդներին, նրանց հետ գալիս փոխադարձ համաձայնությունների։

·         Ստիպված եք լինում շատ ուսումնասիրել, մասնակցել թրենինգների, անընդհատ սովորել մրցունակ լինելու համար, որովհետև այս աշխատելաոճում փոփոխություններն անընդհատ են։

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI