1. Նեգատիվ զգացողություններով մոտիվացնելու տարբերակ

Հաճախ նկատել եմ, որ մարդկանց մոտիվացնում է ոչ թե գեղեցիկ ապագայի պատկերացումը, այլ որևէ վտանգավոր կամ վատ իրավիճակը:

Օրինակ,
Քիչ է մոտիվացնում – “Ես մտադիր եմ շատ աշխատել, որպեսզի հաջորդ տարի հանգստանամ Իսպանիայում”:
Այս տարբերակը աշխատում է կարգապահ մարդկանց համար՝ “ասված է և կատարված է” ռեժիմով ապրող մարդկանց համար:

Շատ է մոտիվացնում – “Ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի վճարեմ ուսման վարձս, այլ տարբերակ չկա” , “Ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի տան վարձը վճարեմ, միակ հույսը իմ ուժերն են” և այլն:
Այս դեպքում կոնկրետացնում եք, թե ինչ զրկանք եք կրելու ու սա սթափեցնում է ձեզ:

2. Պլանավորման տարբերակն է

Երբ համագործակցում եք որևէ ընկերության հետ, աշխատեք բաժանեք դրանք ժամերի, օրերի, առաջնային կամ երկրորդական հանձնարարությունների:

Ինչու՞ …
Երբ հանձնարարությունը մեկ ամբողջական ծավալով եք պատկերացնում, չեք կողմնորոշվում, թե քանի ժամ կծախսեք կամ ինչից սկսեք, որ արդյունավետ լինի ու անընդհատ մտածում եք “Հաց ուտեմ, հետո կաշխատեմ: Ֆիլմ նայեմ, հետո կաշխատեմ: Խանութներով շրջեմ, հետո կաշխատեմ …”:
Իսկ երբ հստակ պատկերացնում եք, որ երկրորդական աշխատանքի վրա ծախսելու եք 20 րոպե, իսկ առաջնային աշխատանքի վրա՝ 45 րոպե, ապա շատ արագ ցանկանում եք վերջացնել ու անցնել մյուս գործերին:

.

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI