Այսօր ուզում եմ ներկայացնեմ, թե որտեղ են հիմնականում “գնում աշխատանքի” (բառացի գրեցի, որ շեշտեմ ինչ ի նկատի ունեմ) վիրտուալ աշխատակիցները։ 

 

Ֆիզիկապես աշխատատեղ հասնելու համար, եթե դուք ժամանակ եք ծախսում, հասնում եք Ձեր աշխատասենյակ, որը հիմնականում անփոփոխ է, ապա վիրտուալ աշխատակիցները միացնում են համակարգիչը և միանում իրենց աշխատասենյակին։ Կան մի քանի այդպիսի վիրտուալ աշխատանքային dashboard-ներ, սակայն մեծամասամբ օգտվում են Slack-ից։ 

 

Միջազգային աշխատաշուկայում դա շատ ընդունված աշխատատեղ է (շատ քիչ հայաստանյան ընկերություններ են օգտվում)։

 

Դրական կողմերը – 

– Բազմաթիվ ծրագրեր կարող ես ներմուծել։

– Որպես ղեկավար հետևել յուրաքանչյուր աշխատողի վարքագծին։ Պատկերացում կազմել աշխատողի պատասխանատվության մասին։

– Որպես աշխատակից կարող ես շատ բան սովորել “կողքից”, այսինքն՝ չլինել թոհուբոհի կատարողը, սակայն հետեւել, թե ինչպիսի լուծումներ է գտնում թիմը՝ կարգավորելու խնդիրները, որոնք են հաջողված որոշումները, որոնք են պահանջված ու առաջնային մտածելակերպը։

 

Բացասական կողմերը –

Շատ ծրագրեր ինտեգրելու համար պետք է օգտվես վճարովի տարբերակից:

 

Փոքրիկ շնորհակալություն –

Ամենաաշխույժ պրոյեկտներով  slack-ը եղել է ամերիկյան մի թիմի հետ համագործակցելուց (Kevin, Գոհար Ձեր ականջը կանչի)։ Իրենց dashboard-ում շատ բան կարող ես սովորել, քանի որ ընդգծված աշխատասենյակներ չկար, կար պրոյեկտում ընդգրկված աշխատակիցներ։ Ու web developer-ի, Project manager-ի, design-երի, copy-writer-ի աշխատանքների քննարկումը ինչքան էլ իմ գործը չէր, սակայն իմ գիտելիքների, պատկերացումների վրա մեծ ազդեցություն է թողել։ Խորհուրդ կտամ, ովքեր օգտագործում են այս հարթակը, ապա թույլատրել թիմի անդամներին նման կերպ “կողքից զարգանալու”։ե

ABOUT

Hello. This is Haykuhi. I am A SMM, SEO specialist-freelancer providing result-oriented organic and paid advertising services to businesses around the USA, Canada, UK, Australia, and New Zealand. I handle projects for PR, non-profits, and clients in technology, diets, electronics, clubs, consumer services, and handmade products. I love working with others who are passionate about what they do. Determining how to manage your online business is difficult if you are doing it by yourself. I am flexible, affordable, and present you with your desired results. Consult today

SOCIAL

0037493500644

info@haykuhifreelancer.com

arev.arev20

ALL RIGHT RESERVED. COPYRIGHT 2020 DIGITAL MARKETING FREELANCER HAYKUHI